Logo

Հայաստանի առաջատար ըմբիշները կմասնակցեն Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարին

00:53 / 31.05.2024Ըմբշամարտ
null

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանու ներքո մայիսի 31-ից հունիսի 1-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։

Բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից (97 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները կմասնակցեն երևանյան ստուգատեսին, այդ թվում՝ Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Հայաստանից մրցաշարին հայտավորվել են նաև բոլոր քաշային կարգերի երկրորդ և երրորդ համարները:

Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Բելառուսի և Շվեյցարիայի ըմբիշներ: Կայացել է մրցաշարի վիճակահանությունը:

Մայիսի 31-ին մրցումները կմեկնարկեն ժամը 11:00-ից։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտերը կկայանան հունիսի 1-ին, կմեկնարկեն ժամը 16:00-ից։

Բացման հանդիսավոր արարողությունը և եզրափակիչները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ ժամը 18։00-ին:

Մրցանակային ֆոնդը կազմում է 12 հազար դոլար: Մրցաշարի մուտքը կլինի ազատ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա