Logo

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց մրցաշարում

20:50 / 25.11.2024Մարմնամարզություն
null

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում:

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում:

Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 միավոր:

Նժույգ թափեր վարժությունում երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակել է 14,575 միավոր և դարձել ոսկե մեդաալակիր: Արծաթե մեդալն էլ բաժին է հասել Գագիկ Խաչիկյանին, որը վաստակել է 14,525 միավոր: Այս վարժությունում հանդես է եկել նաև Մամիկոն Խաչատրյանը, որը գրանցել է 14,175 արդյունք:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա