Logo

Հայաստանի 6 ըմբիշներն էլ մեդալ են նվաճել Դպրոցականների համաշխարհային խաղերում

00:26 / 28.08.2023Ըմբշամարտ
null

Հայաստանի ազատոճային 3 ըմբիշները մեդալներ են նվաճել Բրազիլիայում կայացած Դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Արծաթե մեդալակիր են դարձել 57 կգ Ավետիք Թութխալյանը, 62 կգ Մաքսիմ Մկոյանը, իսկ 44 կգ Նարեկ Հակոբքյոխվյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի բոլոր 6 ներկայացուցիչները Ռիոյից հայրենիք կվերադառնան մեդալներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ