Logo

ԵԱ. Հայաստանի 4 մարմնամարզիկ նվաճել է եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:22 / 18.08.2022• Մարմնամարզություն
Հայաստանի 4 մարմնամարզիկ

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպրոտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ:

Հայաստանի 5 ներկայացուցիչներից եզրափակիչի ուղեգիր չի կարողացել նվաճել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ է ունեցել բազմամարտում։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի ու Եվրոպայի առաջնության հաղթող Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում գրանցել է լավագույն արդյունքը՝ վաստակելով 15,149 միավոր:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը և և Արթուր Դավթյանը։ Մերդինյանը 14,500 միավորով 3-րդն էր որակավորման փուլում, իսկ Դավթյանը 8-րդն էր (14,200):

Օղակների վարժության որակավորման փուլում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը (14,666) զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը (14,633) 6-րդն էր։

Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 32-րդ էր (78.932):

Ազանձին գործիքների վրա որակավորման փուլը հաղթահարել են 1-8-րդ տեղերը զբաղեցրած մարմնամարզիկները, իսկ բազմամարտում՝ մինչև 24-րդ տեղը գրավածները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ