Logo

Հայաստանի 20-րդ մեդալը ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ-ում

17:08 / 03.11.2024Ծանրամարտ
null

Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 20-րդ մեդալը:

Մերի Թումասյանը (+87 կգ)  երկամարտի 220 կգ (98+122) արդյունքով մինչև 23 տարեկանների պայքարում դարձավ արծաթե մեդալակիր: Հայ մարզուհին պոկում ու հրում վարժություններում ևս նվաճեց արծաթե մեդալ:

Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Գարիկ Կարապետյանը (Մ23, 109 կգ), Լիանա Գյուրջյանը (Մ23, 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (Մ20, 87 կգ), Ալեքսանդր Լազարյանը (Մ20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ), Մարգարիտա Առաքելյանը (Մ23, 87 կգ), Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ) և Աշոտ Մովսիսյանը (Մ20,109 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ