Logo

Հայաստանը 10 ներկայացուցիչ կունենա շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

14:29 / 15.03.2025Շախմատ
null

Հայաստանի 10 ներկայացուցիչ կմասնակցի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Մրցաշարին կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Արսեն Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը, Հայկ Երիցյանը և վարպետի թեկնածու Վահան Նալբանդյանը։

Մրցաշարը կկայանա մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում։ Առաջին մրցափուլի մեկնարկը` Երևանի ժամանակով 17:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ