Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպման տոմսերն այսօրվանից հասանելի են tickets.ffa.am կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի իր անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ին:
ՀՖՖ-ն տեղեկացնում է նաև, որ տոմս գնելու հնարավորություն ունենալու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է 30 րոպեի ընթացքում յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00 - 20։00-ն:
ՀՖՖ-ն նաև հայտնել է. «Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով: Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը, նախորդ հանդիպումների համեմատ, մնացել են անփոփոխ: Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների»:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով ֆեդերացիան խնդրում է բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:
Ավելի վաղ FAF-ն ու Red Eagles-ը հանդես էին եկել հայտարարությամբ.
FAF-ի հայտարարությունը.
Red Eagles-ի հայտարարությունը.