Logo

Հայաստան – Վրաստան. Մրցավարական անձնակազմը

14:00 / 18.03.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան առաջին խաղի մրցավարական անձնակազմը:

Հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Ռադու Պետրեսկուն: Եզրերում նրան կօգնեն Ռադու Գինգուլյակը և Միրչա Միխայիլ Գրիգորիուն, չորրորդ պաշտոնյան Անդրեյ Չիվուլետեն է:

VAR համակարգի պատասխանատուն իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն է, իսկ նրա օգնականը՝ Ֆեդերիկո Լա Պենան:

Պետրեսկուն նախկինում սպասարկել է Հայաստանի հավաքականի մեկ խաղ, որտեղ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 2022 թվականին Երևանում 1:0 հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին:

Վրաստանի հավաքականի մասնակցությամբ Պետրեսկուն սպասարկել է 2 հանդիպում, որոնցում վրացիները 1:2 հաշվով պարտվել են Իսպանիայի թիմին, 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցել Անդորրայի հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ