Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպման տոմսերը սպառված են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով ֆեդերացիան խնդրել է բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:


