Logo

Հայաստան - Վրաստան՝ 2:2

17:26 / 09.10.2023• Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարի երրորդ տուրում Հայաստան Մ17 հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց վրացիների հետ։

Հայաստան Մ17 հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Իզաբելլա Մանե Ներսեսյանը և Մարիա Վարդանյանը։

Կոսովոյում կայացած մրցաշարի նախորդ երկու խաղում հայկական թիմը ոչ-ոքի էր խաղացել տանտերերի հետ ու պարտվել Հյուսիսային Մակեդոնիայի Մ17 հավաքականին։ Հայաստան Մ17 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղն ու ավարտեց ելույթները։

Մ17 Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, 3-րդ տուր

Հայաստան - Վրաստան՝ 2:2

Իզաբելլա Մանե Ներսեսյան, 40, Մարիա  Վարդանյան, 45+3 – Բուլիա, 25, Մամպորիա, 29

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ