Logo

Հայաստան - Ուզբեկստան խաղը` FastNews-ի ֆոտոշարքում

00:09 / 15.04.2025Հոկեյ
null

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հետխաղյա բուլիտներով 2-0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի թիմին: Հիմնական ժամանակում գրանցվել է 2-2 հաշիվը, լրացուցիչ 5 րոպեում գոլեր չեն եղել:

FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է եղել խաղին և ֆոտոշարք պատրաստել:

Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի բոլոր խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

14.04.2025 Armenia 2-2 (2-0) Uzbekistan

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ