Մեկնարկել է Հայաստան - Թուրքիա ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում տոսմերի կվաճառվեն ավելի ուշ։
Տոմսերի արժեքը
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա խաղը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։