Logo

Հայաստան - Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

20:11 / 13.03.2023Հայկական ֆուտբոլ
Հայաստան-Թուրքիա խաղ

Հայաստան - Թուրքիա ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: 

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: 

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա խաղը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Ֆոտո՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ