2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի 8-րդ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականն Արմավիրի քաղաքային մարզադաշտում 0-1 հաշվով պարտվեց Ռումինիանի Մ21 հավաքականին։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։
Հիշեցնենք, որ 8 տուրում հայ ֆուտբոլիստները կրել են 6 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի և 2 միավորով եզրափակում են E խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի թիմին։



