Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի երրորդ խմբում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը տնային խաղում 6:1 հաշվով ջախջախել է Լիխտենշտայնի հավաքականին՝ տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը Հայաստան - Լիխտենշտայն խաղից ֆոտոշարք է պատրաստել: