Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լատվիայի թիմին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։
ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է նախախաղային ծրագիրը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին։
Հայաստանի հավաքականը «Հանրապետականում» նախախաղային մարզումը կսկսի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ից։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոյի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետականի» մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին: Ժամը 19:00-ին էլ կմեկնարկի լատվիացիների նախախաղային մարզումը։
Հիշեցնենք, որ այդ խաղից 3 օր անց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված է նաև Ֆարերյան կղիզների հավաքականը։