Logo

Հայաստան - Լատվիա խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետականի» տոմսարկղում

13:03 / 05.09.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լատվիայի թիմին։

Հանդիպման տոմսերը վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնին կից տոմսարկղում։ Առցանց վաճառքը ևս շարունակվում է https://tickets.ffa.am կայքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Տոմսերի արժեքը

• Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ

• Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ

• Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ

Հիշեցնենք, որ Հայաստան - Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Այդ խաղից 3 օր անց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Չորրորդ խմբում ընդգրկված է նաև Ֆարերյան կղիզների հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ