Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին կանցկացնի այս տարվա առաջին հանդիպումը։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք ընկերական խաղում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կընդունի Կոսովոյի հավաքականին։ Դա կլինի Հայաստանի հավաքականի 250-րդ հանդիպումը պատմության մեջ։
Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի 7-րդ խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հասակակիցներին։
VNews-ը ներկայացնում է օրվա խաղերի անոնսը:
Մ21 Եվրո-2025, որակավորման փուլ, 7-րդ տուր
Չեռնոգորիա – Հայաստան՝ 18։00 («Ֆասթ Սպորտ 2»)
Ընկերական խաղեր
Հյուսիսային Մակեդոնիա – Մոլդովա՝ 18։30 (Fast TV OTT)
Հայաստան – Կոսովո՝ 20։00 («Ֆասթ Սպորտ»)
Նորվեգիա – Չեխիա՝ 21։00 («Ֆասթ Սպորտ 1»)
Նիդերլանդներ – Շոտլանդիա՝ 23:45 («Ֆասթ Սպորտ 1»)
Ռումինիա – Հյուսիսային Իռլանդիա՝ 23։45 (Fast TV OTT)
Իսպանիա – Կոլումբիա՝ 00։30 («Ֆասթ Սպորտ»)
Արգենտինա – Էլ Սալվադոր՝ 04։00
Հայաստան - Կոսովո. Տարվա առաջին հանդիպմանն ընդառաջ
Պետրակովի գլխավոր խնդիրը, ձախլիկ վինգերների հանելուկը․ Հավաքականի հայտացուցակի հետքերով


