Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում երկրորդ ընկերական խաղում նույնպես պարտվեց Կիպրոսի թիմին:
«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականից գոլով աչքի ընկավ «Հայասայի» կիսապաշտան Աննա Դալաքյանը, իսկ հյուրերից գոլ խփեցին Կատերինա Պանագիոտուն և Կրիստինա Ֆրեդան:
Հիշեցնենք, որ թիմերի մրցել էին նաև ապրիլի 6-ին և Կիպրոսի հավաքականը հաղթել էր 6-0 հաշվով:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել երկրորդ հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք: