Logo

Հայաստան - Խորվաթիա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

01:08 / 12.09.2023Ֆուտբոլ
Հայաստան-Խորվաթիա-Եվրո-2024

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային ու պարտվեց 0-1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինի խաղարկման արդյունքում։

Հանդիպման մեկնարկից առաջ տեղի ունեցավ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Ղազարյանին նվիրված փոքրիկ արարողություն։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հուշանվեր հանձնեց Հայաստանի հավաքականի կազմում 75 խաղ անցկացրած ու 14 գոլ խփած 35-ամյա կիսապաշտպանին։

35-րդ րոպեին հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվեց, քանի որ խաղադաշտում սավառնել էր Արցախի Հանրապետության դրոշը, որը դրոնի միջոցով պտույտ կատարեց դաշտում։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։

Հայաստան-Խորվաթիա

5-րդ տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց 4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը, որն ունի 10 միավոր։ Նույնքան միավոր է հավաքել նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։ 

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։

Ալեքսանդր Պետրակով․ «Հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին»

Զլատկո Դալիչ․ «Հայաստանի հավաքականի դարպասապահը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ