ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել իր հովանու ներքո կայանալիք խաղերը 1 րոպե լռությամբ սկսելու մասին։
«Վաղվանից մինչև սեպտեմբերի 21-ը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցնող ազգային հավաքականների և ակումբների բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մարոկկոյում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի: Այս ծանր ժամանակներում եվրոպական ֆուտբոլի մտքերը Մարոկկոյի ժողովրդի հետ են»,- ասվում է հայտարարության մեջ։
Աղետալի երկարաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Երևանում կկայանա Հայաստան – Խորվաթիա Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի հանդիպումը: