Logo

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ Առաջին խաղակեսից հետո

20:49 / 13.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։

Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր առաջին խաղակեսում ու մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, սակայն Վահան Բիչախչյանի ու Էդուարդ Սպերցյանի հարվածները բարձր ստացվեցին հարմար դիրքերից։ Մակեդոնացիների գրոհները վտանգավոր չէին առաջին խաղակեսում։ Խաղի սկզբնամասում հյուրերը գրավեցին Օգնյեն Չանչարևիչի դարպասը, բայց դարպասի գրավումը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միջամտեց նաև VAR համակարգը։ Խաղակեսի վերջնամասում դարպասը գրավելուն մոտ էր Արթուր Միրանյանը, որը մոտ տարածությունից գլխի շեղ հարված կատարեց։

Հանդիպումը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Թիմերը խաղում են հետևյալ մեկնարկային կազմերով․

Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Մուրադյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Արթուր Միրանյան:

Հյուսիսային Մակեդոնիա. Ստոլե Դիմիտրիևսկի, Յովան Մանև, Ջյոկո Զայկով, Նիկոլա Սերաֆիմով, Էզգիան Ալիոսկի, Իսնիկ Ալիմի, Ջանի Ատանասով, Էնիս Բարդի, Էլիֆ Էլմաս, Բոյան Դիմոսկի, Բոյան Միյովսկի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ