ՀՖՖ-ն սկսել է Հայաստան - Ֆինլանդիա ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք խաղի տոմսերը վաճառվում 500 և 1000 դրամով։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության էլիտ ռաունդում պայքարը կսկսի սեպտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին։ Ընտրական E խմբում ընդգրկված է նաև աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։