Logo

Հայաստան - Ֆարերյան կղզիներ. Առաջին խաղակեսից հետո

21:50 / 14.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում ընդունել է Ֆարերյան կղզիների թիմին։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0-1 հաշվով։ 33-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆարերյան կղզիների հավաքականի ավագ Վիլյորմուր Դավիդսենը, որը հստակ է իրացրել 11-մետրանոց հարվածը։

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ Հայաստանի հավաքականի տարածքային ու խաղային առավելությամբ, աչքի ընկնելուն մոտ էին Վահան Բիչախչյանն ու Էդուարդ Սպերցյանը, սակայն նրանց հեռահար հարվածներից հետո մրցակցին փրկեց դարպասապահ Թեյթուր Գեսթսոնը։

Հանդիպումը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ