Logo

Հայաստան - Չեռնոգորիա (Մ21) խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

10:35 / 13.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդունեց Չեռնոգորիայի թիմին ու պարտվեց 0-1 հաշվով։

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կայացած խաղում հյուրերը հաղթական գոլը խփեցին 85-րդ րոպեին։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։ 

12.09.2023 Armenia U21 0-1 Montenegro

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1-2 հաշվով տնային պարտություն էր կրել ալբանացիներից։ Հանդիպումից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, իսկ Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի գործողությունները ղեկավարում էր Տիրան Ղազարյանը:

Որակավորման փուլի E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Ռումինիայի և Ֆինլանդիայի Մ21 հավաքականները: Հաջորդ հանդիպումը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 13-ին և կհյուրընկալվի Ռումինիայի Մ21 հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա