Ֆուտբոլի 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդունեց ալբանացիներին ու պարտվեց 1-2 հաշվով։
Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացած խաղում Ալբանիայի Մ21 հավաքականը երկու գոլ խփեց առաջին խաղակեսում, իսկ դաշտի տերերը կարողացան պատասխանել միայն խաղի վերջնամասում։ 86-րդ րոպեին հաշիվը կրճատեց Երևանի «Ուրարտուի» նորեկ Գևորգ Տարախչյանը։
Խաղից հետո հրաժարական էր ներկայացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։