Logo

Հայ ըմբիշները փայլել են Մոլդովայում

18:29 / 29.01.2024Ըմբշամարտ
null

Մոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին հաջող մասնակցություն են ունեցել հայ երիտասարդ ըմբիշները:

Ոսկե մեդալ են նվաճել 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը, 61 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը:

Բրոնզե մեդալակիր են դարձել 65 կգ քաշային Արման Մուսիկյանն ու 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ