Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալի է արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծաքանակ պատվիրակությամբ է մեկնել մրցավայր: Թիմի կազմում ընդգրկված է 14 մարզիկ: Ըմբիշներն ԱԱ-ին մասնակցում են մարզիչներ Գագիկ Սերոբյանի, Մարտին Ալիխանյանի և Ժիրայր Հովհաննիսյանի ղեկավարությամբ: