Logo

Վարշավա. Հայ ըմբիշները նվաճել են ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ

01:56 / 21.07.2022• Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող միջազգային մրցաշարում։

Արման Անդրեասյանը (70 կգ) հռչակվել է մրցաշարի հաղթող, Արման Ավագյանը (79 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խնձրցյանն (57 կգ) ու Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վազգեն Թևանյանը (65 կգ) մրցաշարին չի մասնակցի վնասվածքի պատճառով, իսկ Արսեն Հարությունյանին (61 կգ) մարզչական շտաբը հանգստանալու հնարավորություն է տվել աշխարհի առաջնությունից առաջ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Վարշավայի մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։ . 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ