Հայ պատանի հունահռոմեական ոճի ըմբիշներն օրեր առաջ միջազգային մրցաշարի են մասնակցել Ռուսաստանի Սամարա քաղաքում և նվաճել 7 մեդալ։
ՀԸՖ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ոսկե մեդալ են նվաճել Յուրիկ Մխիթարյանը (55 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սամվել Տերտերյանը (71 կգ)։ Մարատ Աճեմյանը (45 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (48 կգ), Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձել են արծաթե, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (110 կգ)` բրոնզե մեդալակիր։