Logo

Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Բրազիլիայում

14:27 / 26.08.2023Ըմբշամարտ
null

Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Բրազիլիայում ընթացող դպրոցականների (Մ15) Համաշխարհային խաղերում։

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Անցկացվել է նաև թիմային ձևաչափի պայքար, որտեղ Հայաստանի ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում։ Նրանք տարել են 2-ական հաղթանակ և օգնել թիմին նվաճել չեմպիոնի կոչումը։

Դպրոցականների (Մ15) Համաշխարհային խաղերին 18 մարզաձևում մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա