Logo

Հայ ըմբիշների անհաջող մեկնարկը Ստամբուլի վարկանիշային մրցաշարում

18:22 / 09.05.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 9-12-ին անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 1-8 հաշվով պարտվեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Դահյունին:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորման փուլում 10-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ իտալացի Միրկո Մինգուցիի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվեց վրացի Լաշա Գոբաձեին:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8 եզրափակիչում մեկնարկեց լիտվացի Կնիստաուտաի հետ գոտեմարտով՝ պարտվելով 0-2 հաշվով:

Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական 54 ուղեգրի համար:

Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ստամբուլ. Հայ ըմբիշների առաջին մրցակիցները վարկանիշային մրցաշարում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա