Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում նոյեմբերի 15-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է մրցավայր: Մեդալների համար կպայքարեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին: