Logo

Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Եվրոպայի Մ14 գավաթում

18:20 / 27.11.2023Սուսերամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված սուսերամարտի մինչև 14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Օրեր առաջ էլ Թբիլիսիում անցկացվել է խոցասուսեր զենքաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Ալիկ Նավասարդյանը, որը 188 մարզիկների պայքարում զբաղեցրել է 50-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա