Մեն կղզում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը կանցկացվի ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:
Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը:
Կանանց մրցաշարին հայտավորվել են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կնվաճեն 2024 թվականի Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։