Logo

Հայ շախմատիստները մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

13:48 / 26.12.2024Շախմատ
null

Նյու Յորքում դեկտեմբերի 26-ին մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 12 մասնակից։

Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Շանթ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։

Կանանց մրցաշարի կմասնակցեն Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։

Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ն կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա