Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտվել է աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Վաչե Քոչարյանը և Արման Հարությունյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 8-րդ և 9-րդ տեղերը: Այս խմբում մասնակցել է նաև Բենիամին Գասպարյանը, որը վաստակել է 5.5 միավոր: Արմանը իր վարկանիշը բարելավել է 151 կետով, Բենիամինը՝ 100 կետով:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 86 կետով բարելավելով իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Մովսես Միլիտոնյանը, որը վաստակել է 6 միավոր: Մովսեսն իր վարկանիշը բարելավել է 52 կետով:
Մինչև 8 տարեկան պատանիմերի խմբում Դավիթ Մելքոնյանը վաստակել է 6.5 միավոր և 150 կետով բարելավել է իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել են նաև Արմեն Վարդանյանը և Աշոտ Ավետիսյանը: Արմենը վաստակել է 6 միավոր: Աշոտը վաստակել է 5 միավոր և իր վարկանիշը բարելավել է 51 կետով:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Անի Նահապետյանը վաստակել է 5.5 միավոր:
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը հավաքել է 5.5 միավոր, իսկ Անգելինա Ասատրյանը՝ 5:
Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 6 միավոր: