Մեն կղզում ավարտված շախմատի «FIDE Grand Swiss» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Սամվել Տեր-Սահակյանը, որը 6.5 միավորով գրավել է 15-րդ տեղը: Նույնքան միավոր են վաստակել նաև ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը հավաքել են 6-ական միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5,5, Հայկ Մարտիրոսյանը՝ 5, Հրանտ Մելքումյանը՝ 4,5, Վարուժան Հակոբյանը՝ 4 միավոր։
8,5 միավորով մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է հնդիկ Վիդիտ Սանտոշ Գուջրատին։ 8 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը վաստակել է 4,5 միավոր, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4։
Հիշեցնենք, որ մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները նվաճել են 2024 թվականի Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։