Logo

Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կայծակնային շախմատի ԱԱ-ում

12:30 / 31.12.2023Շախմատ
null

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն ավարտվել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով։ Նորվեգացի գրոսմայստերը 21 հնարավորից վաստակեց 16 միավոր ու կարիերայում 7-րդ անգամ դարձավ բլիցի աշխարհի չեմպիոն։

Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանը հավաքեց 12.5 միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 12:

Առաջնությանը մասնակցում էին 45 երկրների 206 շախմատիստներ: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը 14 միավորով գրավեց 7-րդ տեղը:

Կանանց առաջնությանը մասնակցում էին 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Հաղթող դարձավ Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակեց 14 միավոր:

Հայ շախմատիստուհիներից Մարիամ Մկրտչյանը հավաքեց 10.5 միավոր և զբաղեցրեց 15-րդ տեղը: Առաջնության ընթացքում Մարիամը հաղթեց աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունին:

Սուսաննա Գաբոյանը վաստակեց 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին:

Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավեցին իրենց կայծակնային շախմատի վարկանիշները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ