Հայաստանի ներկայացուցիչները մեկական ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում։
Պատանիների 71 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մհեր Օհանյանը, որը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցի։ Եզրափակիչի ճանապարհին հայ սամբիստն ուժեղ է գտնվել նաև ֆրանսիացի (8-0), ռուսաստանցի (4-1) ու ղազախ (8-0) մրցակիցներից։
98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը նիդերլանդցի և ղազախ մրցակիցներին հաղթելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ լարված գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարավել արծաթե մեդալով։
Հոկտեմբերի 7-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս 6 ներկայացուցիչներ։ ԱԱ-ին մասնակցում են 26 երկրի մարզիկներ։