Հայ մարզիկները հաջող ելույթներ են ունեցել «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարում։
Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած մրցմանը մասնակցել է 72 մարզիկ 22 երկրից ։ Տղամարդկանց 7 և կանանց 2 քաշային կարգերում ուժերը չափել են աշխարհի ուժեղագույն մարզիկներից շատերը։
Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ։
Դավիթ Հովսեփյանը, Մաքսիմ Մանուկյանը, Վահագն Չալյանը, Արսեն Խանջյանը դարձել են մրցաշարի հաղթող, Վարսիկ Գրիգորյանը՝ արծաթե, Կառլեն Մահինյանը, Արամ Աղաջանյանը, Բորիս Շատվերյանը՝ բրոնզե մեդալակիր։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է:


