Logo

Հայ պատանի շախմատիստների հաջողությունը

14:40 / 20.02.2024Շախմատ
null

Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացված «Кубок Интеллект Академии» թիմային մրցաշարում Հայաստանը ներկայացնող «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի թիմը դարձել է արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցել են Գարիկ Շառաջյանը, Արման Ասլանյանը, Գարիկ Թորոսյանը, Գնել Աբգարյանը և Սվետլանա Ցուգունյանը: Թիմի ավագն էր Նաիրա Մովսիսյանը:

Հայ պատանիները տարել են 7 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն:

Մրցաշարի հաղթող է դարձել Ղազախստանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ղրղզստանի թիմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ