Logo

Հայ ձյուդոիստները Ռուսաստանում պատրաստվում են միջազգային մրցաշարերի

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:12 / 22.07.2022• Ձյուդո
Հայ ձյուդոիստներ-մրցաշարեր

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները հուլիսի 23-ին կավարտեն 10-օրյա համատեղ ուսումնամարզական հավաքը Ռուսաստանի Տուապսե քաղաքում և կմեկնեն միջազգային մրցումների, տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայույունը։

Մարզումները ղեկավարում է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։ Հավաքից հետո պատանի մարզիկները կմեկնեն Սլովակիա՝ մասնակցելու հուլիսի 26-30-ը Բանսկա-Բիստրիցա քաղաքում անցկացվելիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին: Իսկ երիտասարդական հավաքականի մարզիկները կմասնակցեն հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Նալչիկում կայանալիք միջազգային մրցաշարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ