Logo

Հայ նախկին ֆուտբոլիստը կասկածվում է մահվան ելքով ավտովթարի մեջ

16:35 / 02.04.2024Ֆուտբոլ
null

«Միկայի» և Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Ֆիշյանը մահվան ելքով ավտովթարի կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ի առավոտյան (տեսանյութ), գրում է SHOT տելեգրամյան ալիքը:

36-ամյա Ֆիշյանը ընթացել է Միներալնիե Վոդի քաղաքի ուղղությամբ, երբ նրան կանգնեցրել են: Նրան մեղադրում են ճանապարհային ոստիկանության աշխատակցին և վերջինիս կողմից կանգնեցված ավտոմեքենայի վարորդին վրաերթի ենթարկելու մեջ: Երկու տուժողներն էլ մահացել են:

Նշվում է, որ Ֆիշյանը փախուստի է դիմել, բայց նրան կանգնեցրել են դեպքի վայրից 60 կմ հեռավորության վրա: Ձերբակալման ժամանակ նա պնդել է, որ որևէ վթարի չի մասնակցել: Նախկին ֆուտբոլիստի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Արմեն Ֆիշյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին, դրանից հետո ելույթ է ունեցել ֆուտզալում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ