Չեխիա - Ուելս Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի I խմբի հանդիպումը կսպասարկեն հայ մրցավարներ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 13-ին Չեխիայի Չեսկե Բուեյովիցե քաղաքում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Քրիստինե Գրիգորյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։
Կարեն Նալբանդյանը նշանակվել է Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա Եվրո- 2024-ի որակավորման մրցաշարի C խմբի 7-րդ տուրի հանդիպման մրցավարների տեսուչ։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։