Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Չեխիայի Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» հուլիսի 27-ին կայանալիք «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:
Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» տեղի կուեննա «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) խաղը, որը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։ Գլխավոր մրցվաարին եզրերում կօգնեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն