Հայ մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի հանդիպումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշանակումներ են ստացել ՀՖՖ մրցավարներ Աշոտ Ղալթախչյանը և Մեսրոպ Ղազարյանը։ Մրցաշարը կկայանա մարտի 19-27-ը Բոսնիա և Հերցեգովինայում։


