Մուայթայի Հայաստանի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկաների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալին արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում:
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արթուր Խաչատրյանը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 57 կգ քաշային Լուսի Տեր-Դավթյանը մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:
Մուայթայի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է երկրորդ մարզիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: