Հյուսիսային Կորեայի Գունգվոն քաղաքում մեկնարկել են պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերը։
Հայաստանը երեք ներկայացուցիչ կունենա երկու մարզաձևում՝ դահուկավազք և լեռնադահուկային սպորտ։ Դահուկավազքում հանդես կգան Արմեն Մարգարյանը (Աշոցք) և Ֆենյա Գալստյանը (Աշոցք), իսկ լեռնադահուկային սպորտում՝ Հակոբ Հակոբյանը (Ծաղկաձոր):
Խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր լեռնադահուկորդ Հակոբ Հակոբյանը։