Logo

Հայ մարզիկները բազմաթիվ մեդալներ են նվաճել Թբիլիսիում

15:53 / 09.02.2023Այլ մարզաձևեր
null

Հայաստանի ներկայացուցիչները հաջող մասնակցություն են ունեցել Թբիլիսիում կայացած ջիու-ջիթսուի միջազգային մրցաշարում, որտեղ մեդալների համար պայքարել են 386 մարզիկներ 8 երկրներից։

Հայաստանի թիմը Վրաստանի մայրաքաղաք է մեկնել 31 մարզիկով և նվաճել 19 ոսկե, 19 արծաթե ու 15 բրոնզե մեդալ։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականի կազմում 3-ական մարզիկ ներկայացնում էին «Ռիո Գրեփլինգ» ակումբը և գրեփլինգի Արմավիրի մասնաճյուղի «Արմֆայթինգ» ակումբը։

Թիմային հաշվարկում Հայաստանը գրանցել է հետևյալ արդյունքները․

Մեծահասակների լավագույն ակադեմիա No-Gi ձևաչափում - 1-ին տեղ

Մեծահասակների լավագույն ակադեմիա Gi փևաչափում - 1-ին տեղ

Երեխաների լավագույն ակադեմիա No-Gi ձևաչափում - 2-րդ տեղ

Առաջնության մեծահասակների լավագույն հավաքական No-Gi ձևաչափ - 1-ին տեղ

Առաջնության մեծահասակների լավագույն հավաքական Gi ձևաչափ- 1-ին տեղ

Առաջնության պատանիների լավագույն հավաքական No-Gi ձևաչափ - 2-րդ տեղ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ